Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը կարևորել են ԵՄ առաքելության տեղակայումը

Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը կարևորել են ԵՄ առաքելության տեղակայումը
213
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 12:36

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, ինչպես նաև ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը։