Արցախի մշտական ներկայացուցիչը ԱՄՆ Քոնգրեսում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին

Ապրիլի 19-24-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների ԱՄՆ Քոնգրեսում, Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ Ռոբերտ Ավետիսյանը իր ելույթներում երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին դիվանագիտության և հումանիտար ծրագրերի միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկել։
ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ ցեղասպանության չարիքն առկա է նաև 21-րդ դարում, ինչի վառ դրսևորումն է 2020 թվականին Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նորաստեղծ ժողովրդավարության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և ռազմական հանցագործություններով։
Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ վարվող ահաբեկչական քաղաքականությանը, մասնավորապես, Արցախի՝ շուրջ հինգ ամիս շարունակվող շրջափակմանը, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և էլեկտրականության խափանումներին և այլն։
«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի․ կազմակերպիչները ցանկանում են, որ Արցախի բնիկ հայերը կանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ լքել իրենց պատմական հայրենիքը, կամ մնալ ու մեռնել սովից, ցրտից ու հիվանդություններից»։
Այս համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն, ցավոք, այն չի ավարտվել։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ: Աշխարհաքաղաքական կամ մերկանտիլ շահերը տեղ չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը ցեղասպանություններից, ֆաշիզմից կամ ագրեսիվ ծավալապաշտությունից»։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
27404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
28504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
28304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30603.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
73602.11.2026, 20:00