Ֆրանցիսկոս Պապը՝ Նարեկացու մասին

Չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին, Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։
Խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին, Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը․․․»։ «Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո՝ որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»։ Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։
Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով:
Ինչպես հայտնի է, 2015թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը հայ միջնադարյան հոգևորական-աստվածաբանին հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ 2021թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվեց որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
89Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
90Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
91Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
93Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
52429.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
63128.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
262624.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
87523.09.2026, 23:24