Քենիայում հայտնաբերել են աղանդի տասնյակ զոհերի դիեր

Քենիայում հայտնաբերվել են աղանդի մոտ 90 անդամների աճյուններ, որոնց առաջնորդը կոչ է արել իր ուսմունքի հետևորդներին հրաժարվել սնունդից՝ «Հիսուսին հանդիպելու» և դրախտ գնալու համար։ Սովից մահացածների թվում երեխաներ կան։
Երկրի արևելքում գտնվող Շաքահոլ անտառում ողջ մնացածների որոնման և նոր գերեզմանների բացման օպերացիան շարունակվում է արդեն մեկ շաբաթ։ Կիրակի օրը պաշտամունքի հետևորդներից մեկին ողջ են գտել և հյուծված վիճակում տեղափոխել հիվանդանոց։
«Շատերը դեռ ծոմ են պահում, և գուցե ինչ-որ մեկը հենց հիմա մահանում է, չնայած քարոզչի ձերբակալությանը: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում կառավարությանը զորքեր ուղարկել այնտեղ»,- ասում է «Հակի Աֆրիկա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Հուսեյն Խալիդը: Նա նաև հավելել է, որ ինքնաթիռից երևացել են մի խումբ մարդիկ, որոնք թաքնվում են և հրաժարվում են օգնությունից։
Twitter-ում Քենիայի ներքին գործերի նախարարը տեղի ունեցածն անվանել է «զանգվածային սպանություն» և ասել, որ հետախուզման տարածքն այժմ համարվում է «հանցագործության վայր»: Պաշտոնյայի խոսքով՝ «եկեղեցիները, մզկիթները, տաճարներն ու սինագոգները» պետք է լինեն «խիստ հսկողության տակ»։
Քիլիֆի շրջանում երեխաների բարեկեցության կենտրոնի աշխատակից Սեբաստիան Մուտետին էլ հայտնել է, որ երեխաների նկատմամբ հոգատարությունը ծնողների և համայնքի վրա է: Այնինչ նրանց կապել են պարաններով ու սովամահության մատնել։ Սա մեծ ցնցում է երկրի համար, անհավանական դաժանություն:
Հովիվ Մաքքենզին, ով ղեկվարում է այսպես կոչված «Լավ լուրերի միջազգային եկեղեցին» հանձնվել է իշխանություններին ապրիլի կեսերին այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտնել է, որ անտառում չորս դի է հայտնաբերել: 17-ից 49 տարեկան ևս 11 մարդ հոսպիտալացվել է։ Անհետ կորածների թիվը հասնում է 213-ի:
Քարոզչին տարեսկզբին արդեն մեկ անգամ կալանավորել էին այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տարածել էին երկու երեխաների մահվան մասին տեղեկությունը, սակայն Մաքենզին գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա գործով լսումները պետք է սկսվեն մայիսի 2-ին։

«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
1622:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
4122:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
5422:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6121:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
13820:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6520:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7719:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6819:42