ԱՄՆ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ վերսկսել է միջուկային մարտագլխիկների արտադրությունը
![]() 662 Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 22:48 Ռուսական կողմից պարբերաբար հնչող միջուկային սպառնալիքների և Ռազմավարական սպառազինությունների՝ միակ մնացած պայմանագրից նրա փաստացի դուրս գալու ֆոնին ԱՄՆ-ն վերսկսում է պլուտոնիումի լայնածավալ արտադրությունը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ ԱՄՆ-ն 2023 թվականին կթողարկի տասնյակ նոր միջուկային մարտագլխիկներ, հայտարարել է Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA): Նախատեսվում է նաև շարունակել աշխատանքը Եվրոպայում տեղակայված B61-12 միջուկային ռումբերի ծառայության ժամկետի երկարացման և սուզանավերի վրա տեղակայված Trident II միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտագլխիկների արդիականացման ուղղությամբ։ Պլուտոնիումի լիցքերի լայնածավալ արտադրությունը դադարեցվեց ԱՄՆ-ում 1989-ին, կարճ ժամանակ առաջ, նախքան Վաշինգթոնը և Մոսկվան համաձայնեցին կրճատել միջուկային զինանոցը և ստորագրեցին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների առաջին պայմանագիրը, որն արգելում էր յուրաքանչյուր երկրի ունենալ ավելի քան 6000 մարտագլխիկ: Պլուտոնիումի արդյունաբերությունը վերագործարկելու համար ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել Լոս Ալամոսի լաբորատորիան, որտեղ 1940-ականներին ստեղծվել է առաջին միջուկային ռումբը՝ Ռոբերտ Օփենհայմերի ղեկավարությամբ։ Հաստատությունը, որը գտնվում է Նյու Մեքսիկոյում, կարտադրի տարեկան 30 պլուտոնիումի լիցք։ Եվս 50-ն իշխանությունները մտադիր են արտադրել Սավաննա գետի ազգային լաբորատորիայում, որը նախկինում զբաղվում էր միջուկային զենքի ապաակտիվացման հարցերով: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
