Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ադրբեջանը ցուցադրում է երկարաժամկետ խաղի փայլուն մակարդակ». Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական

«Ադրբեջանը ցուցադրում է երկարաժամկետ խաղի փայլուն մակարդակ». Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական
2185
Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 00:12

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրմանը։
«Մի քանի օր առաջ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ տրանսպորտային զարկերակը։
Երբ երկուսուկես տարի առաջ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո, շատ ադրբեջանցիներ բարոյական անկման մեջ էին, թե՝ մինչև վերջ չկռվեցինք, մինչև վերջ չստացանք, ես ասացի՝ սա դեռ սկիզբն է։ Ամեն ինչ ձերն է լինելու: Հինգ տարի կպահանջվի ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար, և այս հինգ տարին արդեն ծրագրված է։
Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրում է երկարաժամկետ խաղի փայլուն մակարդակ։
Կարելի է միայն նախանձել»,- գրել է Ա. Արեստովիչը։