ԵԽԽՎ-ն Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովն ուկրաինացի երեխաների արտաքսումն ու բռնի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնության տարածք ճանաչել է որպես ցեղասպանություն։
Համապատասխան բանաձևն ընդունվել է հինգշաբթի օրը լիագումար նիստում, գրում է European Truth-ը։
«Վեհաժողովն ընդգծում է, որ երեխաների բռնի տեղափոխումը մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ համարվում է ցեղասպանություն՝ համաձայն 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի հոդված 2 (ե) կետի»,- ասվում է բանաձևում։
Փաստաթղթում նշվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներից ուկրաինացիների ապօրինի տեղահանման պրակտիկան սկսվել է դեռևս Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ագրեսիայի սկսվելուց առաջ՝ երեխաներին մանկատներից և մասնագիտացված հաստատություններից տեղափոխելու և արտաքսելու տեսքով։
ԵԽԽՎ-ն կոչ է արել Միջազգային քրեական դատարանին դիտարկել այս հանցագործության համար քրեական հետապնդման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, կոչ է արել ԵՄ կառույցներին և երկրներին ապացույցներ հավաքել ուկրաինացի երեխաներին բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու վերաբերյալ և պատժամիջոցներ կիրառել այդ հանցագործությունների մեջ ներգրավված ռուս պաշտոնյաների նկատմամբ:

«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
1622:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
5421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
12620:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6020:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7319:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6719:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
16018:37