«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը». Պետրոսյանը՝ Լենցովին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակել Տիգրան Պետրոսյանին:
Վերջինս այսօր հանդիպում է ունեցել ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարի հետ, ինչի մասին գրառում է կատարել. «Այսօր հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչներով հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը։
Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հիմնական շեշտը դրվել էր եռակողմ պայմանավորվածության խախտումների վրա։
Մենք նշել ենք, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և ակնկալել ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Լենցովը վստահեցրեց, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է և ինքը զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք հստակ նշել ենք, որ Ադրբեջանի պայմաններն անընդունելի են Արցախի ժողովրդի համար՝ ինտեգրացիայի շուրջ բանակցությունները բացառված են։
Վերջում պայմանավորվել ենք պարբերաբար հանդիպել, քննարկել առկա խնդիրները և լուծումներ գտնել»,- գրել է Տիգրան Պետրոսյանը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
27104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
28204.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
28004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30403.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30003.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
73202.11.2026, 20:00