Ինչ է կատարվում Սոթքում. «Հրապարակ»
![]() 1024 Ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են հարկադիր պարապուրդում գտնվել․ նրանք մոտ մեկ շաբաթ է՝ չեն հաճախում աշխատանքի, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել էին: 2 օր առաջ մարզպետն էր հանդիպել Սոթքի բնակիչների հետ, որոնց մեծ մասը հանքում է աշխատում, և հայտնել, որ հանքը փակվելու է։ Հանքի աշխատակիցներից մեկը պատմեց, որ, իրենց տեղեկություններով, ադրբեջանական կողմը պարտադրում է ռուսներին, որ հայերի փոխարեն ադրբեջանական աշխատուժ վերցնեն, հակառակ դեպքում թույլ չեն տա աշխատել։ Հանքի ռուս տերերը չեն ուզում կատարել այդ պահանջները, քանի որ հայկական կողմում են գտնվում հանքանյութի վերամշակման ենթակառուցվածքները։ Ենթադրվում է, որ ադրբեջանական տարածքից հանված հանքանյութն էլ պետք է հայկական կողմում վերամշակվի: Եթե ռուսական կողմին չհաջողվի լեզու գտնել, չի բացառվում, որ մոտ 800 մարդ դառնա գործազուրկ, միայն 40-50 հոգի պահեն, իսկ հանքի բուն աշխատուժը փոխարինվի ադրբեջանական աշխատուժով։ Սոթքի լեռնային հանքի պետ Արմանը մեզ վստահեցրեց, թե հանքը չի աշխատում անվտանգային խնդիրների պատճառով, իսկ մարզպետի հետ հանդիպմանը չի մասնակցել։ «Իմացա, որ մարզպետն ասել է՝ անվտանգության հարցերը երբ կարգավորվեն, հանքը կաշխատի»,- ասաց նա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
