Վարդան Օսկանյանի որդու հարցազրույցը. ինչ է նա պատմում իր քրեական գործով․ «Ժողովուրդ»
![]() 262 Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ներկայացրել է, թե ինչ է կատարվում այն գործով, որով անցնում է նաև ինքը: Գրել էինք, որ ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ խարդախության հատկանիշներով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առիթով իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը: Ավելի ուշ ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթին մանրամասներ էր հայտնել՝ նշելով, որ ինքը հանդիսանում է Արա Վարդանի Օսկանյանի գործողություններից տուժած անձ, քանի որ հավատալով վերջինիս խոստումներին՝ նրան վճարել է 8 մլն 400 հազար ՀՀ դրամ կանխավճար (8.200.000 դրամը՝ փոխանցմամբ, 200.000 դրամը՝ առձեռն), որպեսզի պայմանավորված արժեքով վաճառի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը, սակայն պարզվել է, որ այդ գույքի վրա մեծ գումարի պարտավորության համար արգելանք է դրված, և ի սկզբանե Արա Վարդանի Օսկանյանի համար ակնհայտ է եղել, որ արգելանքի պատճառով չի կարող վաճառել այն: Արա Օսկանյանի որդին մեզ հետ զրույցում ներկայացրել է այս իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը՝ մանրամասնելով, որ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացվել է: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
