Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը հայտնաբերվել է

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը հայտնաբերվել է
380
Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 18:24

Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։
Հորդորում ենք զերծ մնալ նման հակաօրինական արարքներից»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։