Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Զելենսկին հայտարարել է որոշիչ ճակատամարտերի մոտալուտ մեկնարկի մասին

Զելենսկին հայտարարել է որոշիչ ճակատամարտերի մոտալուտ մեկնարկի մասին
754
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 00:36

Ուկրաինան կիրակի նշել է Սահմանապահի օրը։ Երկրի նախագահը այս առիթով վաստակաշատ մարտիկներին պարգևատրել է մեդալներով և հաջողություն մաղթել «գլխավոր ճակատամարտերում», որոնք, ըստ նրա, «շուտով կսկսվեն»։

Վլադիմիր Զելենսկին խոսել է նորաստեղծ Steel Frontier գրոհային բրիգադի զինծառայողների հետ՝ արևմտյան գործընկերների տրամադրած ռազմական տեխնիկայի ֆոնին։

«Սիրելի ռազմիկներ, հիմնական մարտերը շուտով կսկսվեն: Մենք պետք է ազատագրենք մեր հողը և մեր ժողովրդին ռուսական ստրկությունից: Մենք պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր պետական ​​սահմանի գիծը՝ և՛ ցամաքում, և՛ ծովում: վստահ եմ, որ մեր սահմանապահ զորքերի հերոսությունը, հուսալիությունը և կայունությունը մեծապես կօգնեն Ուկրաինային այս կարևոր պատմական ճանապարհին»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ ռուսական գրոհայինները շարունակում են ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները դուրս մղել Բախմուտի արևմտյան հատվածից և վերջին մեկ օրվա ընթացքում գրավել են ևս չորս թաղամաս։