Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Վաշինգթոնում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ

Վաշինգթոնում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ
263
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 18:24

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: