Ճեմարանի 13-ամյա սանը ցած է նետվել պատուհանից
![]() 388 Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 21:30 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամը 14:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը «կատատրավմայից հետո, պոլիտրավմա, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ, թոքերի սալջարդ, պնևմոթորաքս, զույգ կրունկոսկրերի կոտրվածք տեղաշարժով, աջ սրունքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա Գագիկ Պ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտեմ Միկոյան փողոցում գործող «Անանիա Շիրակացի» ճեմարանից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սան Նարեկ Կ-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչներն այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Գագիկ Պ-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։ Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և երեխայից հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, որ ինքը կորցրել է իր գլխարկը և այն փնտրելու համար է գնացել այնտեղ։ Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։ Այդ 2 սաների, որոնք աղջիկներ են, հայտնած տեղեկությունները ճշտվում են։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
306Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
189Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
210Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
511Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
440Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
55019.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
52219.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
38019.04.2026, 14:42
