Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ՊՆ-ում նոր բացահայտումներ կլինեն. սպասվում են ձերբակալություններ. «Ժողովուրդ»

ՊՆ-ում նոր բացահայտումներ կլինեն. սպասվում են ձերբակալություններ. «Ժողովուրդ»
670
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 09:18

Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ:

Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ. ավելի ուշ՝ ապրիլի 26-ին, կալանավորվել էր Երևանի կայազորի հոսպիտալի պետը:

Մանրամասները՝ թերթի համարում: