Դադիվանքը պահանջող ադրբեջանցիները 1960-ականներին այն վերածել էին գոմի

Այսօր Դադիվանքը պահանջող ադրբեջանցիները և նրանց իշխանությունը դեռ անցյալ դարի 60-ական թվականներին ամեն ինչ նախաձեռնել էին, որպեսզի վանքը ավերվի, իսկ վանքի հայկական պատկանելիությունը վերանա։
Առաջին դարում Արցախի Խաչեն գավառում հիմնադրված, 12-13-րդ դարում իր զարգացման գագաթնակետին հասած Դադիվանքը, մինչև 1920 թվականը ունեցել է ընդարձակ կալվածքներ, որից զրկվել է այն բանից հետո, երբ գավառը բռնակցվեց Ադրբեջանին։
1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունը այստեղ հիմնել է քրդական գյուղ, որի բնակիչները մեծապես վնասել են վանքը, հատկապես Սբ Կաթողիկե եկեղեցու որմնանկարները։
Վանքապատկան կառույցները քրդաբնակների կողմից օգտագործվել են որպես պահեստ, գոմ, կացարան։
Գլխավոր եկեղեցու ներսում բազմազավակ քուրդ ընտանիք է բնակվել, որոնք ձմռանը տաքանալու և սնունդ պատրաստելու համար եկեղեցու ներսում փայտ են վառել։ Որմնանկարները բնականաբար ծածկվել են մրով և կեղտով և դարձել աննկատելի։
1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքը ազատագրվել է, որից հետո անմիջապես սկսվել է վանքի ուսումնասիրություններն ու վերականգնումը։
2014 թվականին Սբ Կաթողիկե եկեղեցու որկնանկարները մաքրվել են մրից և մասնակի վերականգնվել։



«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
6918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
168Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
108515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51612.09.2026, 21:42