Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախահայությանն ԱՄՆ-ն դիտարկում է՝ որպես ազգային փոքրամասնություն». Կիվիրյան

«Արցախահայությանն ԱՄՆ-ն դիտարկում է՝ որպես ազգային փոքրամասնություն». Կիվիրյան
323
Չորեքշաբթի, 03 մայիսի, 2023 թ., 00:36

«Գնում է գլոբալ պրոցես Արցախի հարցի կապակցությամբ: Չնայած, կարելի է ասել, Արցախի հարցը բոլոր կողմերը փակել են, գնում է ՀՀ-ի հարցի շուրջ պրոցես, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում են ամեն մեկը վերմակը քաշել իրենց կողմ»,- Բորիս Մուրազիի հետ հարցազրույցում վստահեցրեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Բանակցությունների հետ կապված տեղի ունեցան մտահոգիչ հայտարարություններ, հատկապես Պետդեպի ներկայացուցչի այն միտքը, որ փաստաթղթում ուշադրություն են դարձնելու, թե 2 երկրներում ինչպես են վերաբերում ազգային փոքրամասնություններին: Սա նշանակում է, որ արցախահայությանն ԱՄՆ-ն դիտարկում է որպես ազգային փոքրամասնություն: ԱՄՆ-ն ապագայում կստեղծի նաև Հայաստանն էլ ավելի ադրբեջանակախյալ դարձնելու սխեմա»:

Ալիևի նպատակն է՝ ամեն գնով Հայաստանում ստեղծել ադրբեջանական համայնքներ, որոնք իրեն ապագայում կտա նոր լծակ՝ ցանկացած պատրվակով նոր ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա»,- ասաց Կիվիրյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: