Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
327
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 23:18

Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Եվրոմիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։

Նա հավելել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։
Կոլոննան նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավանական է համարել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: