«Խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է». Բլինքեն

Այսօր՝ մայիսի 4–ին, ԱՄՆ–ում բանակցությունների եզրափակիչ նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գրանցել են շոշափելի առաջընթաց, և խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ «Կողմերն ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, և շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ և կարծում եմ, որ ինչպես և ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաև, հիմնականում, կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն։ Մենք բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ–ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին՝ հատելու եզրագիծը, և նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունը իրական է, և այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,– ասել է Բլինքենը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
28004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
72902.11.2026, 20:00