Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարությունների հայտարարությունները գրեթե նույնական են

Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարությունների հայտարարությունները գրեթե նույնական են
292
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 00:24

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղոդագրությունը՝ ԱՄՆ-ում մայիսի1-4-ն ընթացած եռակողմ բանակցությունների մասին գրեթե ամբողջությամբ նույնական է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարում է. «2023 թվականի մայիսի 1-4-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Նախարարներին ընդունել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգթոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարները կիսել են իրենց տեսակետները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրենց դիրքորոշումը հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող առկա խնդիրների վերաբերյալ։

Նախարարները և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ, բայց միևնույն ժամանակ ընդունել, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները շարունակում են տարբերվել։

Երկու նախարարներն էլ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները»։