«Իսկ ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ Վրաստանի Հանրապետության կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա՝ 35-000-ից 45․000 դոլար և ավելի արժողությամբ հայկական ավտոմեքենաների ՌԴ արտահանման դեպքում։
Խնդրի կապակցությամբ հարցում էի ուղարկել ՊԵԿ-ին։
Ստացել եմ պատասխան, որ բարձրացված հարցերը դուրս են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակից։
ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից որոշակի արժեքային շեմը հատող պերճանքի առարկա հանդիսացող ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ, հստակ չսահմանված ձևաչափով, պարբերաբար կիրառվող սահմանափակումները օրինաչափ են։
Նման տարակուսելի պատասխանից հետո հարց է առաջանում․ իսկ ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը։
Սեփական քաղաքացիների շահերի և ոլորտը չտապալելու համար կարելի էր առնվազն քննարկումներ և բանակցություններ սկսել այն բոլոր կողմերի հետ, որոնք խոչընդոտում են գործընթացը»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
32609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
41407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50906.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86029.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92629.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106725.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115923.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118222.09.2026, 21:24