Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Փաշինյանը Չեխիայի Սենատի նախագահի հետ անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

Փաշինյանը Չեխիայի Սենատի նախագահի հետ անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին
231
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 18:54

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլին: Այս մասին հայտնել է ՀՀ վարրչապետի աշխատակազմը։

Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները «կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել Վարչապետ Փաշինյանի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին»:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահին․ անդրադարձ է Հարավային Կովկասում գործընթացներին, ԼՂ-ի հակամարտությանը, Լաչինի միջանցքին և այլն