Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել

295
Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 14:24
Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 12:38-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում՝ ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:
Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ խնդրում ենք խուճապի չմատնվել։
Հեռ.-911: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
27504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
29804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27603.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29603.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
72102.11.2026, 20:00