Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը
Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։
Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում՝ տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Հարկ է նշել, որ ինչպես թմրամիջոցների օգտագործումը, այնպես էլ մարմնում թաքցնելը վտանգավոր է մարդու կյանքի ու առողջության համար։ Վերստինհորդորում ենք զերծ մնալ թմրամիջոցների շրջանառությունից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն և անզիջում պայքար է մղում կյանքեր կործանող այդ չարիքի դեմ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
27804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30203.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29703.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
72502.11.2026, 20:00