Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Լենցովը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել». ԱՀ պետնախարար

«Լենցովը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել». ԱՀ պետնախարար
480
Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 10:48

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա. Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: