Զապորոժիեում բնակիչների տարհանումը «խելահեղ խուճապ» է առաջացրել
![]() 7836 Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 18:12 Ռուսաստանը «խելահեղ խուճապ» է առաջացրել՝ տարհանելով Զապորոժիեի ատոմակայանի հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքի բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Մելիտոպոլի ուկրաինացի քաղաքապետ Իվան Ֆեդորովը։ BBC-ն գրում է, որ ռուսական իշխանությունները կարգադրել են Զապորոժիեի շրջանի 18 բնակավայրի, այդ թվում՝ Էներգոդարի բնակիչներին՝ տարհանվել՝ ուկրաինական զորքերի կողմից սպասվող հարձակումից առաջ։ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ ատոմակայանում աշխատող իր փորձագետները տեղեկություն են ստացել մոտակա Էներգոդար քաղաքից բնակիչների հայտարարված տարհանման սկզբի մասին. այստեղ ապրում է ԶԱԷԿ-ի անձնակազմի մեծ մասը։ Կիրակի օրն Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ խաղաղ բնակիչները տարհանվում են Բերդյանսկ և Պրիմորսկ քաղաքներ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովը «Թլեգրամ»-ում գրել է, որ տարհանված տարածքների խանութները փակվել են ապրանքների և դեղորայքի բացակայությունից։ Նա նաև պնդում է, որ հիվանդանոցները դուրս են գրում հիվանդներին, քանի որ մտավախություն ունեն, որ էլեկտրաէներգիան և ջուրը կարող են անջատվել, եթե Ուկրաինան հարձակվի տարածաշրջանի վրա: Նաև, ըստ նրա, տարհանվող իբրև թե խաղաղ բնակիչների շարասյան երկու երրորդն իրականում նահանջող ռուս զինվորներ են: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
