«Հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծումը տեղի է ունեցել Աղթամարում՝ 1465 թ-ին». Վահան Արծրունի

Երգիչ, երգահան Վահան Արծրունին լուսանկար է հրապարակել ու գրել. «Պատկերում՝ Ստեփանոս Դ-ն օծում է Սմբատ Արծրունուն, 15-րդ դար։
Քչերին է հայտնի, որ Հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծումը տեղի է ունեցել Աղթամարում, Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից ուղիղ 90 տարի անց՝ 1465 թ.։ Բանն այն է, որ հիշյալ իրադարձությունը հայ պատմագրության մեջ դիտարկվել է զուտ պատմաքաղաքական տեսանկյունից, և քանի որ հիշյալ օծմամբ թագավոր հռչակված Արծրունյաց տոհմից սերող Սմբատն իրական թագավորական իշխանություն չի ունեցել, այդ դեպքը, կարելի է ասել, անտեսվել է։ Մինչդեռ այն պետականազուրկ հայության ընկճված ոգին բարձրացնելուն կոչված մի ուշագրավ ձեռնարկ էր։ Գործը նախաձեռնողներն, իհարկե, այնքան միամիտ չէին, որ կարծեին թե հնարավոր է մահմեդական աշխարհակալ տերությունների շրջապատում իրական քրիստոնեական իշխանություն հռչակել։ Բայց, այնուամենայնիվ, կատարեցին այդ քայլը, մեր կարծիքով, Հայոց անկախության վերականգնման հույսն արթուն պահելու նպատակով։ Ինչպես գրված է այդ ժամանակի մի հիշատակարանում՝ «Եւ յայնժամ օծեցին զպարոն Սմբատ՝ թագաւոր, ըստ նախնեաց իւրոց Գագկայ, զի ի վաղուց անտի ազգս Հայոց չէր տեսեալ թագաւոր»։ Այդ դեպքի մանրանկարը պահպանվել է Սմբատի եղբոր՝ Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսի պատվիրած և Աղթամարում գրված «Մաշտոցում» (ՄՄ 5702)»»։

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
28113.10.2026, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
48511.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
70908.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
71807.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
75107.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
71106.10.2026, 19:48
«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
66706.10.2026, 01:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
61305.10.2026, 21:24