Ուկրաինացիներն աշխարհում առաջին անգամ Patriot-ով խոցել են ռուսական Kinzhal-ը

Ուկրաինայի զինված ուժերը դարձել են աշխարհում առաջին բանակը, որը կարողացել է բալիստիկ հրթիռ խոցել Patriot զենիթահրթիռային համակարգի միջոցով։
Մայիսի 4-ին Կիևի շրջանի երկնքում ռուսական Kinzhal հրթիռ է խոցվել։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատի խոսքով՝ այժմ Ուկրաինան ունի երկու տեսակի հակաօդային պաշտպանության համակարգ «բալիստիկի» դեմ՝ Patriot-ը և SAMP/T-ն.
«Երբ Patriot համակարգերն արդեն մարտական հերթապահություն են ստանձնել, այլ բան չի մնում, քան փորձարկելը։ Patriot-ը երբեք չի աշխատել X-47 Kinzhal-ի նման թիրախների հետ»,- նշել է Իգնատը:
Նա նշել է, որ չնայած Patriot-ի օգտագործման հաջողությանը, Ուկրաինան դեռ չի կարող լիովին պաշտպանել սեփական երկինքը։
Ըստ Իգնատի՝ Kinzhal-ի վնասազերծումը «շոկ» էր Ռուսաստանի համար։
Ուկրաինացիները մայիսի 6-ին հաստատել են Kinzhal-ի լիկվիդացման փաստը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլա Օլեշչուկը։

«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
7802:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
223Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
155Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
95Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
96Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
98Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
123Երեկ, 19:42