Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Սերգեյ Կոպիրկինի հետ մտքեր են փոխանակվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին

Սերգեյ Կոպիրկինի հետ մտքեր են փոխանակվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին
180
Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 21:24

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին՝ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։