Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ԱՄՆ դեսպանի հետ մտքեր են փոխանակվել Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ

ԱՄՆ դեսպանի հետ մտքեր են փոխանակվել Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ
173
Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 21:30

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:

«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին՝ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։