Բրյուսելը գովել է Ուկրաինային Հաղթանակի օրը Եվրոպայի օրով փոխարինելու համար

Եվրոհանձնաժողովը ողջունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ մայիսի 9-ին նշելու Եվրոպայի օրը։ Նման հայտարարությամբ երկուշաբթի օրը՝ մայիսի 8-ին, հանդես է եկել ԵՄ բարձրագույն գործադիր մարմնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դանա Սփինանտը։
Պաշտոնյան ասել է, որ պաշտոնական Կիևի համապատասխան որոշումը «ուկրաինացի ժողովրդի եվրոպական ինքնության արտացոլումն է»։
Մայիսի 9-ին եվրոպական երկրները նշում են Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծման մասին հռչակագրի տարեդարձը։ Դա համարվում է եվրոինտեգրման գործընթացի սկիզբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ որոշել էր երկրում մտցնել նոր տոն՝ Եվրոպայի օրը, որը պետք է նշվի մայիսի 9-ին ԵՄ երկրների հետ միասին։ Պետության ղեկավարի հրամանագրում նշվում է, որ նման որոշում է կայացվել ուկրաինացի ժողովրդի եվրոպական ինքնության հետ կապված և Եվրոպայի ժողովուրդների միասնությունն ամրապնդելու նպատակով։
Ի նշան ուկրաինացի ժողովրդի լիակատար աջակցության՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 9-ին կայցելի Ուկրաինա։ Սպասվում է, որ նա հանդիպում կունենա Զելենսկու հետ։

«Սևանի սեզոնի համարյա փակումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2412:12
«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
5710:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
6410:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
7310:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
7609:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
9409:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
6709:06
Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»
6309:00