Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ԱԳ փոխնախարարները հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ

ԱԳ փոխնախարարները հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ
228
Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 21:54

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին՝ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն նաև հայտնել է ԵԱՀԿ համանախագահ մյուս երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանների հետ հանդիպումների մասին։