Ըստ Զախարովայի, Բլինքենի հայտարարությունը հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին

Ռուսաստանը պնդում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի և Երևանի կողմից երկկողմ հիմունքներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղություն ապահովելն է։ Զախարովան ընդգծել է, որ դրված նպատակին հասնելու ճանապարհին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չկա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին, Զախարովան նշել է, որ այն հակասում է ադրբեջանական եւ հայկական կողմերի մեկնաբանություններին։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
27104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
29404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
71702.11.2026, 20:00