Զախարովան՝ ՀԱՊԿ-ի հասցեին Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների մասին

Պաշտոնական Երևանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քննադատությունը Ռուսաստանում «հակաարդյունավետ» են համարում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատական հայտարարությունները ԵՄ և ՀԱՊԿ առաքելությունների վերաբերյալ։
«Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը դրսում, երբ դրա համար ՀԱՊԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և որ ամենակարևորն է՝ այդ կազմակերպության անդամները պատրաստ են ոչ միայն լսել այս ամենը, այլև աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Զախարովան։
Ելույթ ունենալով Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում դժվարություններ կան: Անցյալ տարի մենք հյուրընկալեցինք ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց, ցավոք, չկարողացանք կոնսենսուսի հասնել կարևոր որոշումների շուրջ։ Եվ մենք հայտարարեցինք մեր դիրքորոշումը, հայտարարեցինք մեր դժգոհությունը կազմակերպությունից»,- ասել էր նա։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ-ը «չի կարողացել կատարել այն պարտավորությունները, որ ունի Հայաստանի նկատմամբ»։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
26004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
27104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
27004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
29404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
71702.11.2026, 20:00