Արցախից Հայաստան են տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 9 բուժառու

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:
«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխումները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից՝ արցախյան կողմն ստիպված է եղել ռուս խաղաղապահների աջակցությանը դիմել և տեղափոխել հրատապ կարիք ունեցող հիվանդներին՝ կանխելու համար նրանց կյանքին ու առողջությանը հասցվելիք անդառնալի հետևանքները: Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության տակ՝ հնարավորինս կատարելով նրանց վիճակի հետագա վատթարացումից խուսափելու ուղղությամբ։
Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության ադրբեջանական կողմից, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
29104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
71302.11.2026, 20:00