Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թբիլիսի

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թբիլիսի
310
Հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ., 21:06

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Ազգային ժողովի և Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար ԱԺ պատվիրակությունը Թբիլիսի կգործուղվի:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 17-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին , Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանին եւ Հռիփսիմե Գրիգորյանին, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մանուկյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»,-ասված է կարգադրության մեջ: