Գերիների ծնողները Փաշինյանից դժգոհ դուրս են եկել. լարված հանդիպման մանրամասները. «Ժողովուրդ»
![]() 656 Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44 պատերազմի ընթացքում բռնի անհետացած, գերեվարված և անհետ կորած զինվորների ծնողները 1 օր Նիկոլ Փաշինյանի առանձնատան դարպասների մոտ՝ ասֆալտի վրա գիշերելուց հետո երեկ հանդիպել են Փաշինհանի հետ: Հանդիպումը սկսվել է ժամը 3:30 և ավարտվել ժամը 17։00-ին: Ծնողները զայրացած դուրս են եկել հանդիպումից՝ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, թե որտեղ են իրենց երեխաները, ինչ է անոմ երկրի վարչապետը նրանց վերադարձնելու հարցում: Տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, որոնց ներկայությամբ ծնողները ասել են, որ նրանք շուրջ երեք տարի է ինչ աշխատում են, բայց իրենց հայտնած ինֆորմացիաներից ավել ինֆորմացիա քննիչները չեն գտնում ու սա խոսում է այն մասին, որ նրանց աշխատանքը թերի է։ Տեղեկացանք, որ ծնողներից մեկը զայրացել ու հեռացել է հանդիպումից։ Մի քանի ծնող զրույցի ժամանակ զայրույթից ոտքի են կանգնել, սակայն նրանց հանգստացրել են մտերիմները։ Ծնողները պահանջել են գտնել իրեն երեխաներին, հարց բարձրացնել, թե ինչու Ալիեւը չի կատարում իր պարտավորությունները, չի վերդարձնում իրենց երեխաներին։ Ծնողները բարձրացրել են հարց, որ այդքան գնում եք հանդիպումների, բանակցությունների, ինչու չեք բարձրացնում անհետ կորած, բռնությամբ անհետացած երեխաների հարցը: «Մի օր չլսեցինք, որ մեր երեխաների հարցով զբաղվում եք… մի հրապարակային բան ասեիք, որ հավատայինք»,- զայրացել են ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Ի վերջո խոսք է գնացել նաև 11 հազար դասալիքի մասին, որը հայտարարել էր Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Ծնողների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա քննիչներն ասել են, որ այդպիսի թիվ չկա, ծնողները հիշեցրել են, որ վարչապետի կինն է նման թիվ հրապարակել: Փաշինյանն էլ արդարացել է, թե այդպես չի ասվել, այլ կոնտեքստում է ասվել՝ փորձելով փրկել իրավիճակը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
