Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ՊՆ-ն՝ հայկական կողմի կորուստների մասին

ՊՆ-ն՝ հայկական կողմի կորուստների մասին
416
Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 23:24

ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Աղբյուրը`   ՀՀ ՊՆ