Հայաստանում հանդես կգա ակորդեոնահար Մարկո Շեվարլիչը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս անվանի երաժիշտների մասնակցությամբ։
Նախագիծի երկրորդ փուլի շրջանականերում ՀՀ Լոռու մարզում կհյուրընկալվի ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա)։ Մայիսի 17-ին, ժամը 13:00-ին Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում Շևարլիչը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը 19։00-ին ակորդեոնահարը հանդես կգա մենահամերգով։ Բացի այդ, ճանաչված ակորդեոնահարը համերգ կունենա Երևանում․ այն կկայանա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մայիս 16-ին, ժամը 19:00։
Մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Մարզային համերգաշարի նպատակն է էլ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։

«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
178Երեկ, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
245Երեկ, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
67501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
66501.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
67201.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
67401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
41901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
168029.10.2026, 23:43