Հանրահայտ երգչի մենեջերը նրան մեղադրում է բռնաբարությունների համար

Ամերիկացի երգիչ-երգահան Ջիմի Ալենի մենեջերը դատի է տվել նրան, գրում է Variety-ն։
Կինը հայտնի արտիստին մեղադրել է սեռական բռնության բազմաթիվ դեպքերի, ինչպես նաև հարձակման մեջ։ Նրա խոսքով՝ Ալենն իրեն բռնության է ենթարկել 18 ամիս։ Տուժողը պնդում է, որ համատեղ ճամփորդության ժամանակ արտիստը դիպել է իր ինտիմ հատվածներին, ինչպես նաև հասարակության մեջ իր հանդեպ իրեն անվայելուչ է պահել և հալածել իրեն հյուրանոցում։
Նա նաև հայտարարել է, որ երգիչն իրեն զրկել է կուսությունից, որից հետո ստիպել է նրան դեղ ընդունել՝ չհղիանալու համար։ «Նա ինձ մեխել էր տեղում: Այդ պահին իմ կամքը ինձ հետ չէր։ Ես գործնականում կաթվածահար էի», - հիշում է Ալենի նախկին մենեջերը:
Ինքը՝ քանթրի երգիչը, պնդում է, որ նրանք կոնսենսուսային սեռական հարաբերություն են ունեցել։ Ալենն ընդգծել է, որ իրեն ուղղված մեղադրանքները կեղծ են։
Ավելի վաղ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մելիսա Շումանը բռնաբարության նոր հայց էր ներկայացրել Backstreet Boys հանրահայտ խմբի մենակատար Նիկ Քարթերի դեմ։

«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
1622:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
5421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
12620:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6020:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7319:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6719:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
16018:37