Ընդգծված աչքեր և հոնքեր. Հայաստանի հավանական սատրապը` Բրիտանական թանգարանում

Ինչպես արդեն հայտնել էինք, Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ նաև Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Ֆեյսբուկյան իր էջում անդրադառնալով ցուցադրությանը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշել է, որ ավելի քան 16 տարի դադարից հետո «Էրեբունի» թանգարանից կրկին ցուցանմուշ է ցուցադրվում արտասահմանյան թանգարանում, այս դեպքում՝ Բրիտանական թանգարանում: Նա նաև նշել է, որ շուրջ մեկ տարի աշխատանք է տարվել, որպեսզի հնարավոր դառնա իրականացնել այս ծրագիրը և որպեսզի թանգարանի ամենանշանավոր ցուցանմուշներից մեկը՝ հեծյալով արծաթե եղջերագավաթը (ռիտոն) ժամանակավորապես ցուցադրվի աշխարհի առաջատար թանգարաններից մեկում:
Բրիտանական թանգարանի բացատրական ծանոթագրության մեջ եղջերագավաթի հեծյալը ներկայացված է որպես «Հայաստանի հավանական սատրապ»:
Հեծյալով եղջերգավաթը հայտնաբերվել է
1968թ.-ին Էրեբունի ամրոցին կից Նոր Արեշ թաղամասում, շինարարական աշխատանքների ընթացքում, ևս երկու այլ եղջերագավաթների հետ:
Թվագրվում է մ.թ.ա. 6-5 րդ դարերով: Հեծյալի բարձր դիրքը ընդգծված է գլխի ու սաղավարտի անսովոր մեծությամբ, շքեղ հագուստով, կողքից կախված դաշույնով: Հեծյալի դեմքին ընդգծված են աչքերն ու հոնքերը, ունի բարակ քիթ:


«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
46424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
29023.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
29723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
161120.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
134119.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
69618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
143218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
64817.09.2026, 21:36