«Եվրոտեսիլում հաղթելու մեկ ձև կա». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոտեսիլյան հերթական ֆրուստրացիաները տեսնելով՝ մտածեցի էս թեմայով մի անգամ էլ գրել, որ խղճիս առաջ հանգիստ լինեմ։
Եվրոտեսիլում հաղթելու մեկ ձև կա. կազմակերպել Եվրոտեսիլի ազգային, ընտրական փուլը։
Բաց մրցույթ անել, որտեղ կընդունվեն բազմաթիվ հայտեր, կգրվեն տասնյակ նոր երգեր, ի հայտ կգան լիքը նոր անուններ, կկազմավորվեն նոր խմբեր, լիքը երաժիշտներ շանս կստանան՝ իրենց աշխատանքը մեծ լսարանին ներկայացնելու։ Ստեղծագործական մի՝ ընտրյալ խմբի փոխարեն՝ կակտիվանան բազմաթիվ խմբեր, լիքը նոր երգեր կունենանք, իսկ հայ ստեղծագործողները կկարողանան օգտագործել Եվրոտեսիլի հարթակը՝ իրենց անունը ներկայացնելու համար։
Ու էդ ժամանակ մենք կհաղթենք Եվրոտեսիլում՝ անկախ քվեարկությունից, քանի որ մեր երկրի ներսում կստեղծենք երաժշտական, ստեղծագործական, մրցակցային աշխուժություն։ Էդպես մենք «Եվրոտեսիլը կբերենք Հայաստան»։
Եվրոտեսիլի հարթակի միակ իմաստը ես դրա մեջ եմ տեսնում։
Թե չէ դու հա՜ ուղարկի տաղանդավոր, քնքշաձայն աղջիկների, հետո էսպես նստելու ենք էլի ու ազգովի անպտուղ զարմանանք»:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
82028.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
67424.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69923.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
86020.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
87619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
186519.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
81419.10.2026, 11:48