«Ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները». Շառլ Միշել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումից հետո տված ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նախատեսված է հուլիսին՝ Բրյուսելում։
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի դեպքում՝ 29800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89600 քառ․ կմ: Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։
Կոչ եմ անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։
Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատել։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26404.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29603.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
71002.11.2026, 20:00