Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում, քանի որ Վ.Ա.-ն, մասնակցելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկմանը, դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, դիմել էր փախուստի: Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտնաբերվել և բերման էր ենթարկվել Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Նույն օրը Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ն տեղափոխվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
2021 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը), 324-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք)։
2021 թվականի դեկտեմբերի 16-ին հսկող դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2021 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանը, քննելով Վ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածությունը, որոշել էր կիրառել այլ խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավ:
Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը դատախազի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել Վ.Ա.-ի վերաբերյալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը
2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:
2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի վճռաբեկ բողոքը:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 8-ին որոշումն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ որոշման պահանջներն անհապաղ կատարելու հանձնարարությամբ:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
70502.11.2026, 20:00