Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արթիկ» ՔԿՀ-ն նոր ղեկավար ունի

«Արթիկ» ՔԿՀ-ն նոր ղեկավար ունի
470
Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 18:42

Արտակ Ղազարյանը կղեկավարի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը. այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Արտակ Ղազարյանն ազատվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ:
Մեկ այլ հրամանով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: