«Հայկական մշակութային ժառանգության երեք գոհարները». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեք միջնադարյան վիմագրերից այս պատառիկները հայկական մշակութային ժառանգության երեք գոհարներից՝ Մարմաշենից (Շիրակ), Նորավանքից (Վայոց ձոր) ու Դադիվանքից (Արցախ) են և աներկբայորեն փաստում են մեր հայրենիքի միասնական և հայկականությունից անօտարելի քաղաքական ու քաղաքակրթական օրգանիզմ լինելու հանգամանքը, որի հողի յուրաքանչյուր պատառիկը սրբագործված է ոչ միայն հենց հայերիս մշակութային անօրինակ ջանքով, այլ նաև «թուրքաց դեմ պատերազմներում» մեր նախնյաց հեղած արյամբ։
...Վահրամ իշխանաց իշխանի Հայոց Մեծաց ի ցեղէ Պահլավունի, որ նահատակեցաւ ի թուրքաց պատերազմի... (Մարմաշեն, 11-րդ դ.)
...երկուց հարազատ եղբարցն, որ սպանան ի թուրքաց պատերազմաց... (Նորավանք, 13-րդ դ.)
...անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս... (Դադիվանք,13-րդ դ.)»:

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
318:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
166Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51512.09.2026, 21:42