«Կոռնիձորից հետո ակցիաներ կկազմակերպվեն Սոթքի և Տավուշի ուղղություններով». Արտաշես Մխիթարյան
![]() 459 Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 23:30 Կոռնիձորում նախատեսված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակվում է, միջոցառումներն էլ՝ հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի, շարունակական են լինելու»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ, պահեստազորի սպա Արտաշես Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ժամը 12-ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը ծրագրավորում է մեծ ակցիա, որ նախատեսվում է անցկացնել սահմանամերձ Կոռնիձոր համայնքում։ Հասարակական կազմակերպությունը կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ կամավորության սկզբունքով՝ սեփական փոխադրամիջոցներով և օրվա սննդով, միանալ արժանապատվության ակցիային և մեկնել Կոռնիձոր։ Արտաշես Մխիթարյանը վստահ է՝ արցախահայությանն, այնուամենայնիվ, հնարավոր չէ ընկճել, նրանք պայքարելու են մինչև վերջ՝ մինչև վերջնական ազատագրում և ինքնորոշում։ Որպես ակցիայի ակտիվ կազմակերպչակական գործողութուններով զբաղված մասնակից, Արտաշես Մխիթարյանն ասում է՝ Կոռնիձորում անցկացվելիք ակցիային մասնակցելու ցանկություն հայտնող բազմաթիվ զանգեր է ստացել։ «Օրական 15-20 զանգ եմ ստանում, մարդիկ հետաքրքված են, ուզում եմ մասնակցել՝ ընկերներով, ընտանիքի անդամներով, կազմակերպություններով։ Իհարկե, այս ակտիվությունն ուրախացնում և հույս է ներշնչում մեզ, որ այս պայքարն անպտուղ չի լինի, որ մենք կհասնենք մեր առջև դրված խնդիրներին։ Ակցիան, բացարձակապես, ապաքաղաքական բնույթ է կրում, սակայն, մասնակցության ցանկություն են հայտնում ինչպես անհատներ, այնպես նաև տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցություններ ու նրանց ղեկավարներ։ Մեզ՝ կազմակերպիչներիս համար, բոլորովին միևնույն է, թե ովքեր են ցանկություն հայտնում մասնակցել՝ քաղաքական գործիչներ կլինեն նրանք, անհատ քաղաքացիներ, թե կազմակերպություններ։ Կարևորը, որ նրանց բոլորին միավորում է մեկ գաղափար՝ օգնել Արցախին դուրս գալու այս օրհասկան վիճակից, հավաքվել միևնույն նպատակի շուրջ, այն է՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն Արցախ է»։ Ակցիան էլ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունենալու, հնչելու են միայն «Կամավորական շարժում» ՀԿ-ի լոզունգները»։ Արտաշես Մխիթարյանը հավելում է՝ Կոռնիձորում իրականացվելիք ակցիան միակը չի լինելու, այն կունենա շարունակություն։ Հաջորդ ակցիաներն անցկացվելու են, այս պահի դրությամբ, Հայաստանի առավել վտանգված հատվածներում։ Նախատեսվում է հաջորդիվ նույն նպատակով ակցիա իրականացնել դեպի Սոթք և Տավուշ ուղղություններով, հետագա ուղղությունները դեռևս ճշտվում են։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
