Թուրքիայի նորընտիր մեջլիսը միայն մեկ հայ պատգամավոր կունենա
![]() 261 Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 11:06 Թուրքիայի մեջլիսի ընտրությունների արդյունքներով նոր գումարման խորհրդարանը միայն մեկ հայ պատգամավոր կունենա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, բժիշկ Սևան Սըվաջըօղլուն։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։ Նա նկատել է, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր երեք հայ պատգամավոր՝ մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, մեկը գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցությունից և մեկը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից։ «Այն ժամանակ երեք հայ պատգամավոր էր ընտրվել, բայց հիմա միայն մեկն է՝ Սևան Սըվաջըօղլուն։ Հետևաբար, ունենք հայ պատգամավորի խնդիր։ Անշուշտ, կարող եք ասել, թե ի՞նչ պետք է փոխվի, եթե ունենանք հինգ պատգամավոր։ Այո, ճիշտ է, բայց եթե երեք, չորս կամ հինգ հայ պատգամավոր լինի, պոլսահայերն իրենց ավելի հանգիստ կկարողանան զգալ։ Իսկ հիմա այդպես չէ»,- նկատել է Տանձիկյանը։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին՝ նա նկատել է, որ որպես թուրքահայեր, իրենք, բնականաբար, ցանկանում են, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի և Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսություն լինի։ Այդուհանդերձ, այս հարցում «Ակոս»-ի գլխավոր խմբագիրն այնքան էլ լավատես չէ։ Տանձիկյանի խոսքով՝ Թուրքիայում վերջին տարիներին ազգայնական մթնոլորտն ավելի է աճում, իսկ նման պայմաններում «դժվար է ակնկալել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում»։ «Փետրվարի երկրաշարժի ժամանակ Հայաստանից խումբ եկավ այստեղ, (հարաբերությունների կարգավորման) լավ առիթ էր, որը բաց թողեցինք»,- նկատել է նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
