Համատիրությունների գործունեության նկատմամբ հսկողությունը կխստացվի

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Կառավարության հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասությունը:
««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման և միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման դեպքում տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որն իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ: Արդյունքում, բազմաբնակարան շենքերի կառավարումը կիրականացվի առավել արդյունավետ:
««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունների արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով: Արդյունքում, ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում և բարելավում, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրում և կանխարգելում:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
70502.11.2026, 20:00