Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը մայիսի 19-26-ը փակ կլինի

Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը մայիսի 19-26-ը փակ կլինի
381
Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 16:18

Մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի քաղաքացիներ, կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս. թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Ս. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: